Տոկիոյում պարզում են ճապոնական եւ ռուսական ձկնորսանավերի բախման հանգամանքները

Աշխարհ 26.05.2021   14:00   44

Ճապոնիայի իշխանությունները պարզում են ճապոնական եւ ռուսական ձկնորսանավերի բախման հանգամանքները, որը տեղի Է ունեցել մայիսի 26-ին Օխոտի ծովում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ճապոնիայի Ծովում անվտանգության վարչությունում:

«Մենք ուսումնասիրում ենք միջադեպի հանգամանքները, բախման վայր են ուղարկվել մեր պարեկանավերը: Ըստ վարչության տեղեկատվւթյան՝ «ողջ մնացած ձկնորսները, որոնք բախման ժամանակ գտնվել են ճապոնական նավում, տարվել են ափ, նրանց կյանքի համար սպառնալիք չկա»:

Միջադեպը տեղի Է ունեցել Ճապոնիայի Հոկայդո կղզուց 23 կիլոմետր հեռավորության վրա: Բախման հետեւանքով ճապոնական նավը շրջվել Է, նավում գտնվող հինգ ձկնորսներից երեքը զոհվել են:

Ռուսական «Ամուր» նավը, որը բախվել Է ճապոնական ձկնորսանավի հետ, պատկանում Է Սախալինի «Ամուրսկոյե» ձկնարդյունաբերական ընկերությանը, որը գրանցած Է Յուժնո Սախալինսկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         ձկնորսանավեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb