Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցնել ոչ ավանդական ձևաչափով

Սպորտ 04.06.2020   19:46   574

Ճապոնիայի կառավարությունն ու Տոկիո – 2020 կազմկոմիտեն քննարկում են օլիմպիական խաղերը պարզեցված տարբերակով անցկացնելու ձևաչափը։

Երկրի իշխանությունները նպատակ ունեին խաղերը կազմակերպել լիարժեք, ավանդական կարգով , սակայն կորոնավիրուսի պատճառով աշխարհում տիրող ծանր իրավիճակը ստիպում է կատարել փոփոխություններ։

Հնարավոր է կրճատվի խաղերի բացման և փակման արարողությունների մասնակիցների թիվը, սահմանափակումներ կլինեն նաև հանդիսակաների քանակի հարցում, օլիմպիական գյուղից մարզիկների շարժի առումով և այլն։

Քննարկվում է նաև բոլոր մարզիկներին, թիմի անդամներին, երկրպագուներին կորոնավիրուսի պարտադիր թեսթեր անցկացնելու հարցը։



 Պիտակներ
         Օլիմպիական խաղեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb