Տոկիոյի օլիմպիադայում երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա 2 ամսում
Ճապոնիայում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերում երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում:
«Տոկիո-2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորիի խոսքերով՝ աշխարհում մտահոգիչ է կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը:
Ճապոնիայի մայրաքաղաքում տարեսկզբին արտակարգ դրություն էր հայտարարվել վարակվածների թվի աճը զսպելու համար: Ծագող արևի երկրի սպորտային իշխանությունները առայժմ սպասում են իրավիճակի բարելավմանը: Եվ դրանից հետո միայն՝ փետրվար-մարտ ընկած ժամանակահատվածում դժվարին որոշում պետք է կայացնել, թե ինչ ձևաչափով է անցկացվելու գլխավոր սպորտային իրադարձությունը:
Օլիմպիական ավանի ղեկավար Սաբուրո Կավաբուչին կարծում է, որ առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը նման կլինի առանց համեմունքի ճաշ եփելուն:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր