Տոկիո-2020-ի բռնցքամարտի Եվրոպայի որակավորման մրցաշարը կանցկացվի Փարիզում

Սպորտ 03.03.2021   15:55   105

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի որակավորման մրցաշարը կանցկացվի Փարիզում: Այս մասին հայտնել են Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) մամուլի ծառայությունից:

Մրցաշարն անցկացվելու է հունիսի 4-ից 8-ը: Հաղորդվում է նաև, որ Ամերիկայի ընտրական մրցաշարը տեղի կունենա մայիսի 10-16-ը Բուենոս Այրեսում:

Եվրոպական որակավորման մրցաշարի մեկնարկը տրվել է 2020 թ. մարտի 14-ին, սակայն երեք օր անց դադարեցվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:


 Պիտակներ
         բռնցքամարտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb