Թողնենք անցյալը անցյալում

Հոգեբանական 19.11.2020   21:30   1514

Մի պահ, որ մտածում ես ինչքան լավ կլիներ, եթե կարողանայինք անցյալը թողնեինք անցյալում, այդ դեպքում միայն կկարողանանք հաղթահարել կյանքի այնպիսի դժվար դեպքեր, ինչպիսին են հարազատի կորուստը, բաժանությունն ու բաժանումը:

Դա մեզ կօգներ, որ կյանքին համընթաց շարժվեինք ու ասեինք հաջողություն բոլոր այն վատ բաներին, որոնք պատահում են մեր կյանքում, դա մեզ կօգներ նայել առաջ և ասել բարով մնաս անցյալ:
Իհարկե, հեշտ չէ, բայց կան շատ պրակտիկ միջոցներ անցյալն անցյալում թողնելու: Բայց մինչև դրան հասնելը պետք է անցնել մի կարևորագույն փուլի միջով, որը կարելի է բնութագրել որպես ևս մեկ անգամ հանդիպում անցյալի հիշողությունների և անցյալի փորձի միջով ևս մեկ անգամ «ճամփորդություն».

6 քայլ մոռացման համար․

  • Գրիր, խոսիր, պատմիր, նկարիր, կամ ինչ-որ մի ձև նորից վերապրիր այդ հիշողությունները ևս մեկ անգամ: Մոռանալ անցյալը նշանակում է հարգել սեփական հիշողությունները:
  • Թող քո բոլոր հիշողությունների մեջ այն ցավոտ հույզերն ու զգացմունքները, որոնք պտտվում են քո շուրջը: Այդ ամենը նորից վերապրելը բավականին սարսափելի է, բայց անհրաժեշտ, քանի որ վերջում, հավատցեք ձեզ կզգաք ավելի սփոփված և հանգիստ;
  • Գնա հետ և խոսիր այն մարդկանց հետ, ովքեր ներգրավված են եղել կամ ինչ-որ մասնակցություն են ունեցել այդ դեպքերին: Թողնել անցյալը նշանակում է հետ գնալ:
  • Կիսիր քո զգացողությունները, խոստովանիր, եթե հնարավոր է: Անցյալը մոռանալ նաև նշանակում է արտահայտել զգացմունքները կապված այդ հիշողությունների հետ: Դուք պետք է կարողանաք հաղթահարել Ձեր սխալները,  միայն այդ դեպքում կարող եք անկեղծորեն արտահայտել մեղքի ու ամոթի զգացողությունները:
  • Զղջացեք և եթե հարկավոր է ներողություն խնդրեք:
  • Փորձեք կառավարել սնունդը չարաշահելու մղումը, համոզված կարող եմ ասել, որ Ձեզ չեն օգնի նաև խմիչքն ու թմրանյութը:

Հարյուրավոր մարդիկ տառապում են պոստտրավմատիկ սթրեսներից, հուզական խանգարումներից, այնպես որ նույնիսկ փոքրիկ խորհուրդը արդեն առիթ է ուրախության:

Իրհարկե լիովին մոռանալ այն ամենն, ինչ կատարվել է անհնար է բնական ճանապարհով, միակ բանը, որ կարող ենք անել դա այն է, որ փորձենք փոխել մեր դիրքորոշումները այդ իրադարձությունների հանդեպ: Սա է ողջ գաղտնիքը:

Հուսալ, որ  կարող ես երջանիկ լինել մինչդեռ անցյալի վատ հիշողությունները մշտապես փչացնում են քո կյանքը, իրական չէ:
Սովորաբար վատ հիշողությունները ազդում են և փոխում անձի վարքը, կյանքը, բնավորությունը, նույնիսկ արտաքինը դրանք կարող են փոխել: Ինչպես կարելի է թույլ տալ դեպքերին այդպես ազդել Ձեր կյանքի վրա:

Չէ որ ամեն ոք ինքն է որոշում իր կյանքի ուղին: Իսկ այդ վատ հիշողությունները, որոնք ավելի ուժեղ ազդեցություն են թողնում անձի գիտակցության և ենթագիտակցության վրա, քան լավ հիշողությունները, սկսում են փոխել անձին և անձի ներսում ստեղծում են սեփական «ես»-ի բացասական պատկերը, որը ոչ միայն փոխում է անձի վարքը, կյանքը, ինքնագնահատականը, այլ ստիպում են մշտապես վերապրել այն, ինչի միջով արդեն մեկ անգամ անցել ես, դրա համար պայքարի արդյունավետ հոգեբանական միջոցը դա սեփական դրական «ես» կերպարի ստեղծումն է, բայց խոսքը ոչ թե «սովորական դրական Ես կերպար» -ի մասին է, այլ ուժեղ, անսաստ «դրական ես կերպար», որը պետք է ստեղծվի Ձեր մեջ միանշանակ ողջ սեփական ուժերի կենտրոնացման միջոցով, ստեղծված ես-ի դեմ ուղղված  քրտնաջան պայքարի ու հաղթահարման միջոցով, որը հասկանալի է, որ հեշտ չէ, բայց եթե կա նպատակ ու եթե կա ցանկություն, ուրեմն հնարավոր է:

Այսպիսով, անցյալը մոռանալու համար, և բացասական «ես» կերապարը քանդելու ու դրա փոխարեն դրական «ես»-ը կառուցելու համար, պետք է փոխել ներկան:

Փոխիր քո անցյալը՝ ներկան փոխելու միջոցով: Սա խորհուրդ է Ձեզ, որը կարող եք կարդալ և առանց նշանակություն տալու առաջ անցնել, փակել հիմա էջը և մոռանալ նույնսկ այն ինչ կարդացիք, բայց նաև կարող եք գործի անցնել ու այսօրվանից սկսել աշխատել այդ ուղղությամբ:

Ընտրությունը Ձերն է:

Աղբյուրը՝  www.hogeban.info


 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb