Տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ

Իրադարձային 06.04.2021   13:42   32

Շրջանառռության ծավալներն ու հավաքագրված հարկերը թույլ են տալիս պնդել, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծական տվյալներից՝ այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են խոսում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով բիզնեսում գոյություն ունեցող ստվերին՝ նա նշեց, որ ստվերը կա և միշտ լինելու է: «Անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն «արդյունավետ» է, այն պետք է լինի»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Իսկ թե ստվերն ինչքան է կազմում, գնահատման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:


 Պիտակներ
         ՊԵԿ նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb