Տնտեսագետ. «ԱԺ-ում շատ քիչ են արդյունաբերությունից հասկացող պատգամավորները»

23.01.2019   13:48   299

Այսօրվա ասուլիսին «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը համոզմունք է հայտնել, թե Հայաստանում հաջողվել է հեղափոխություն իրականացնել, սակայն երկրի տնտեսությունում հեղափոխություն այդպես էլ չի գրանցվել։
«Տնտեսությունը այն շարունակում է իներցիայով զարգանալ։ Ոլորտում լուրջ արմատական փոփոխություններ էին սպասվում, հատկապես պետական հատվածի և մասնավոր բիզնեսի փոխգործակցության հաշվին։ Պետությունը պետք է մասնավոր բիզնեսի հետ համագործակցեր այն ոլորտներում, որտեղ կարելի է բեկում սպասել, որը կարող էր մեր տնտեսության համար  հետագա աճ ապահովել։ Սակայն, դա այդպես էլ տեղի չունեցավ», - նշեղ Սաֆարյանը։
Ըստ բանախոսի՝ նորընտիր խորհրդարանում շատ քիչ են այն պատգամավորները, որոնք կարող են արդյունաբերության հետ կապված  օրինագծեր կազմել։ «Նրանք դա չեն կարող անել կամ փորձի պակասից կամ պարզապես չեն ցանկանում։ Ներդրողները նույնպես կասկածում  են՝ պետք է արդյո՞ք Հայստանում միջոցներ ներդնել, արդյո՞ք գործող իշխանությունների հայտարարությունները վստահելի են, թե՞ դրանք պարզապես հերթական լոզունգներն են», -ասել է Սաֆարյանը։
 



 Պիտակներ
         Վազգեն Սաֆարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon