Թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու

Իրադարձային 09.07.2019   17:59   101
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 17:45-ին, 43-ամյա տղամարդը, Երևան քաղաքի Ազատություն պողոտայից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է, «սուբոտեքս» տեսակի թմրամիջոց, չորս հատ ներարկիչ, թորած ջուր ու «սուպրաստին» դեղամիջոց:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում պարզվել է 43-ամյա տղամարդուն թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972 թվականին: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թվով 3 հատ «B8» գրառմամբ դեղահաբ՝ 0.39, 0.38 և 0.40 գրամ քաշով:

Խուզարկություն է կատարվել նաև 1972 թվականին ծնված տղամարդու բնակարանում, որտեղ հայտնաբերվել է թվով 8 հատ օգտագործված ներարկիչ, թվով մեկ փայլաթիթեղով փաթեթ՝ դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 0.040 գրամ քաշով, և մեկ փայլաթիթեղով փաթեթ՝ թվով երկու սպիտակ դեղահաբերով՝ ընդհանուր 0.014 գրամ քաշով, որոնք առգրավվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «սուբոտեքս»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon