Թմրամոլ թութակներն ահաբեկում են հնդիկ ֆերմերներին

Աշխարհ 18.05.2021   22:00   454

Թմրամոլ թութակներն ահաբեկում են ֆերմերներին Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Jerusalem Post-ին:

Նշվում է, որ օփիոնից կախվածություն ունեցող թռչունները վնաս են հասցնում կակաչ աճեցնող ֆերմերներին՝ հարձավելով նրանց դաշտերի վրա: Կակաչի ֆերմաների վրա այդ հարձակումները շարունակվում են 2015 թվականից:

Թմրամոլ թութակներին արդեն փորձել են հեռու քշել բարձրախոսերով և պետարդաներով, սակայն նրանք կրկին վերադառնում են: Թութակների դեմ պայքարի հետևանքով ուժասպառ ֆերմերներն օգնություն են հայցել իշխանություններից, մանրամասնում է պարբերականը:

«Մենք փորձարկել ենք բոլոր հնարավոր միջոցները թռչուններին վախեցնելու համար, սակայն այդ թմրամոլները կրկին վերադառնում են՝ նույնիսկ վտանգելով իրենց կյանքը»,- պատմել է ֆերմերներից մեկը:

Մասնագետների կարծիքով՝ մեկ թութակը կարող է ուտել օրական մինչև 40 ծաղիկ, որոնցում պարունակվում է 20-25 գրամ օփիոն:


 Պիտակներ
         հիմար լուրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb