Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

16.09.2019   14:35   122
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ Ոստիկանության աշխատակիցները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, 2019թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 18:05-ին, Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտից «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել Արարատի մարզի բնակչի՝ ծնված 1982 թ․:

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ՝ վերջինիս մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ համապատասխանաբար 0,87գ և 1,01գ դեղնականաչավուն զանգվածների պարունակությամբ, իսկ ավտոմեքենայի զննությամբ, առջևի նստատեղերի միջնամասից, նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված բյուրեղյա զանգված՝ ընդհանուրը 5,17գ. կշռով:

Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Առգրավված թմրամիջոցը ենթարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փորձագետի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված 5,17 գրամ բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Նախաքննությամբ պարզվել է, որ 1982թ. ծնված տղամարդը առանձնապես խոշոր չափի՝ 5.17 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել Երևան քաղաքի բնակչից՝ ծնված 1972 թ․, որը վաճառելու եղանակով իրացնելու համար, ծանոթի անձնական օգտագործման «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենայով, փոխադրել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բարձրահարկ շենքի ետնամաս:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 1972 թ․ ծնված տղամարդը հայտնաբերվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, պարզվել թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու մի շարք հանգամանքներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1972 և 1982թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         թմրամիջոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon