ՏՄՊՊՀ նախագահը չգիտի, թե երբ կիջնի ձվի գինը
Ես չեմ կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՏՄՊՊՀ նխագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ձվի գինը կիջնի գոնե Զատիկից հետո:
«Մենք որեւէ կերպով չենք կարող ինտերվենցիա ունենալ: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին եւ ասեմ՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Մեր գործառույթը հետեւյալն է. Եթե կա չարաշահում վարույթ հարուցել: Համաչափության իրավունքը եւ վերջիններիս իրավունքները եւս պետք է պաշտպանվեն:
Երկրորդ, հաշվի առնելով Զատիկը եւ քաղաքացիների լայն հետաքրքրությունը, մենք գործողություններ ենք իրականացրել, որոնք մեր մարմնի համար ստանդարտ չեն համարվում: Եվ ցանցերի հետ ենք խոսակցություն ունեցել, եւ ձու արտադրողների: Դրա արդյունքում եւ որոշակի պաշար մտավ շուկա, եւ գինը որոշակի չափով իջավ»,-ասաց նա:
Գեղամ Գեւորգյանը հիշեցրեց, որ անցած տարի ձվի շուկայում եղել է դեմպինգի դրսեւորում, որը հակամրցակցային պայմանավորվածություն է, որի արդյունքում 104 մլն դրամի տուգանք է նշանակվել. «Եթե այս դեպքում՝ էլ մեր վարկածներից որեւէ մեկը հաստատվեց, պատասխանատվություն վրա կհասնի»:
Նմանատիպ նյութեր