ՏՄՊՊՀ նախագահ. Դիմակների գների տեսանելի նվազում է արձանագրվել

Իրադարձային 25.06.2020   20:45   217

«Շուկայում դիմակների գների տեսանելի նվազում է արձանագրվել:

Տեղական արտադրության դիմակների մեծածախ գինը 60 դրամ է, մանրածախը՝ 70-110 դրամ, ներկրվող դիմակների գները ևս իջնում են, և ակնկալվում է, որ այդ միտումը շարունակական է լինելու, ինչը հնարավորություն կտա, որպեսզի դիմակների կրման պարտադիր պահանջի կատարումը  շատ մեծ սոցիալական բեռ չլինի քաղաքացիների համար»:

Այս մասին ասել է  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, որը նախօրեին  աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Հաղթանակ» զբոսայգում, բժշկական պաշտպանիչ դիմակներ է բաժանել անցորդներին: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։ 

Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղական ընկերությունների համագործակցության շնորհիվ քաղաքացիները կարող են մատչելի գնով պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում, մասնավորապես մետրոյի կայարաններում տեղակայված ինքնաշխատ տաղավարների միջոցով:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ առաջիկայում դրանց գինը կդառնա 2 հատի դիմաց 150 դրամ:



 Պիտակներ
         դիմակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb