ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ

Իրադարձային 30.03.2021   18:34   32

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Այս մասին հայտնում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: 

Վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտ Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս» թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ: 

ՏՄՊՊՀ որոշումն՝ այստեղ: 


 Պիտակներ
         ձու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb