ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի գնի բարձրացման հետ կապված հարցը

Իրադարձային 29.03.2021   13:23   40

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզալցակայաններում բենզինի գնի և  Հայաստան ներմուծվող խմբաքականակների հետ կապված հարցերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով շուկայում ձվի դեֆիցիտին, թանկացումներին:

«Բենզինի որակի հետ կապված միանգամից ասեմ, որ որևէ գործառույթ չենք իրականացնում, բայց տեսչական մարմնի մեր գործընկերների հետ հանդիպել ենք, և եթե լաբորատոր անալիզ իրականացնեն և տեսնեն, օրինակ, 92, 93 տեսակի բենզինը չի համապատասխանում իրականությանը, անբարեխիղճ մրցակցության դրույթները կսկսենք կիրառել»,- ասաց Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը, եթե ունեն կասկածներ:

Գևորգյանը հիշեցրեց, որ  համաշխարհային շուկայում բենզինի գինը էականորեն բարձրացել է:


 Պիտակներ
         բենզինի գին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb