ՏԿԵ նախարարությունը հրապարակել է էներգետիկ խոշոր վթարի քննության արդյունքները

Իրադարձային 23.09.2019   13:42   96
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է.

ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է.

Վթարն առաջացել է 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իսկ էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին:

Վթարի հետևանքով մարդու կյանքին վնաս չի հասցվել, վնասված սարքավորումներ չկան:

12:45:43 Հրազդան 5-ի գազատուրբինային կայանքում «տուրբինի մուտքի վրա գազերի բարձր ջերմաստիճան» պաշտպանությունից կայանը, ըստ հերթականության՝ սկզբում գազատուրբինային գեներատորը, այնուհետև շոգետուրբինային կայանքը անջատվել են ցանցից: Քանի որ նախավթարային վիճակում Հրազդան 5 կայանի ռեակտիվ հզորության բեռնվածությունը կազմել է համակարգի կայանների գումարային ռեակտիվ հզորության 48.1%-ը, միևնույն ժամանակ համակարգում բացակայել են համապատասխան քանակի կոմպենսացիոն սարքեր, ինչի հետևանքով համակարգում առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս՝ էներգահամակարգի այլ կայանների կողմից համապատասխան ավտոմատ կարգավորման համակարգերի միջոցով ռեակտիվ հզորության անհրաժեշտ դեֆիցիտի լրացման բացակայության պարագայում բերել է գեներատորային հանգույցների լարումների զգալի անկմանը, կայանների հետագա անջատումներին և համակարգային վթարի զարգացմանը:

Տեխնիկական կանոնակարգերով, նորմերով, հրահանգներով և այլ իրավական ակտերով սահմանված տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտումներ, շահագործման աշխատանքների թերություններ, նախագծի, էներգատեղակայանքների սարքվածքի, սարքավորումների պատրաստման, հավաքակցման ու կարգաբերման աշխատանքների թերություններ, ինչպես նաև վթարի վերացման ընթացքում անձնակազմի կողմից ոչ ճիշտ գործողություններ չեն բացահայտվել:

Համակարգն ավելի անվտանգ դարձնելու նպատակով հանձնարարվել է  ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի բոլոր ընկերությունների տնօրինություններին՝ պատահարը քննարկել և վերլուծել ողջ անձնակազմի հետ, օպերատիվ անձնակազմի հետ անցկացնել արտահերթ հրահանգավորում, կազմակերպել արտահերթ հակավթարային վարժանքներ: Միևնույն ժամանակ քայլեր են ձեռնարկվել սեղմ ժամկետում 2018 թվականին մշակված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները քննարկելու և հաստատելու ուղղությամբ: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՏԿԵ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon