«Տիտան» ռեակտիվ հրթիռի թանգարանը
«Տիտան» ռեակտիվ հրթիռի թանգարանը աշխարհում միակ վայրն է, որտեղ այցելուները կարող են իսկական, բայց վաղուց արդեն չաշխատող միջուկային հրթիռ տեսնել։
Թանգարանը գտնվում է ԱՄՆ Արիզոնա նահանգի Տաքսոնա քաղաքից 20 կիլոմետր հարավում՝ համարյա Մեքսիկայի սահմանին։
32 մետրանոց հրթիռը տեղավորված է ուղղահայաց հանքահորում, որը կարելի է դիտել մեկժամյա էքսկուրսիայի ընթացքում։ Ստորգետնյա զբոսանքի ժամանակ հնարավորություն կունենաք տեսնել այն վայրը, որտեղից արձակվում է հրթիռը, լինել բունկերում, նստել կառավարման վահանակի առաջ ու նույնիսկ մասնակցել «կարմիր կոճակի» գիշերային հերթափոխին։
Թանգարանի տնօրենը հրթիռների կոմպլեքսի նախկին ղեկավարն է։ Հանքահորի կողքին Սառը պատերազմի մասին պատմող ցուցահանդես կա։
Պատրաստեց Լուսինե Բրուտյանը
Պիտակներ
Նմանատիպ նյութեր