Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պաշտպանության նախարարի

Օրենքի ուժով 24.03.2021   12:35   110

Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին տեղեկանցնում է Դատական տեղեկատվական համակարգը:

Խաչատրյանը պահանջում է 26.02.2021 թ. և 15.03.2021 թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Որպես ածանցյալ պահանջ էլ Տիրան Խաչատրյանը պահանջել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ . ընդունված թիվ 830-Ա հրամանը վերացնել:

Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը թողնվել է ՀՀ ՊՆ կադրերի տրամադրության տակ:

 


 Պիտակներ
         Տիրան Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb