Տիրան Խաչատրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

Իրադարձային 28.01.2020   10:30   280

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Նախագահի hհամապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Վազգենի Խաչատրյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»:



 Պիտակներ
         գեներալ-լեյտենանտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon