Տիմոշենկոն Զելենսկիին մեղադրել է Ուկրաինան «օտարերկրյա խարդախներին հանձնելու» համար

Աշխարհ 31.03.2020   18:07   157

«Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Գերագույն ռադայի պատգամավորներին մեղադրել է երկիրը «հանձնելու» համար։ Քաղաքական գործիչը նման հայտարարություն է արել Գերագույն ռադայում  գյուղատնտեսական հողերի վաճառքը թույլատրող օրենքի ընդունումից հետո, գրում է ria.ru-ն։

«Դիմակները պատռվեցին, երբ Նախագահ Զելենսկին և պատգամավորները, որոնք աշխատում են ի շահ միջազգային սպեկուլյանտների, հանձնել են Ուկրաինան, քվեարկել են հողի վաճառքի օգտին», գրել է Տիմոշենկոն։

Նրա խոսքով՝ նրանք դա արեցին «իսկական գողի նման»՝ «ուշ գիշերով, համավարակի և ֆինանսական լուրջ ճգնաժամի պահին»։

Տիմոշենկոն հավելել է, որ իշխանությունները երկրի տարածքի 72 տոկոսը տվել են «արտասահմանյան խարդախներին»: 



 Պիտակներ
         Տիմոշենկո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon