Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը

Իրադարձային 19.07.2019   12:21   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևի գլխավորած առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC 2) և «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» (APMECB PHRD) դրամաշնորհային ծրագրի  իրականացմանն առնչվող հարցեր։

ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ առաքելության հիմնական նպատակը ընթացիկ տարվա մայիսին կայացած վերջին առաքելության ժամանակ ձեռք բերված համաձայնություններին և երկու ծրագրերի կառավարման փոփոխություններից բխող  վերակառուցման հետ կապված գործողություններին հետևելն է։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է ջանքերն ուղղել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով արձանագրվելիք արդյունքների մասշտաբի մեծացմանը և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։

Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագիրը։ Նախարարն անդրադարձել է անասնաբուծության և գյուղատնտեսության ոլորտում  և, առհասարակ,  արտադրողականության խնդրին՝ նշելով, որ համատեղ գործողությունները պետք է միտված լինեն արտադրողականության բարձրացմանը։

Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի թիմը պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագիրը համապատասխանեցնել ներկայումս մշակվող գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել հողօգտագործման, անասնավարակների դեմ պայքարի և կանխարգելման,  գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon