Տիգրան Պասկևիչյանն արձագանքել է Արա Շիրինյանին

Տեսանկյուն 18.07.2019   14:19   233
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՌԽ) նախագահի նախկին խորհրդական Տիգրան Պասկևիչյանն արձագանքել է ՀՀՌԽ նախագահ Արա Շիրինյանի բաց նամակին:

«Ուրախ եմ, որ պատասխանել ես նամակիս։ Տխուր եմ, միաժամանակ, որ երկու-երեք օրվա ընթացքում շատ բաներ մոռացել ես։

Ասում ես «…եթե ամեն ինչ այդքան դյուրին էր, ապա ինչու՞ էր այդքան դժվար մնալ և մասնակցել բարեփոխումներին»: Սիրելի ընկեր, երբ բաց նամակում նշված նախաձեռնություններս քո թեթեւ ձեռքով կասեցվեցին ու ես հայտնեցի հրաժարականի մտադրությունս, կեսբերան առաջարկեցիր մնալ։ Խնդրեցի, այդ դեպքում, թուղթ ու գրիչ վերցնել ու գրել խորհրդականիդ job discription-ը (աշխատանքի նկարագրություն)։

Եթե պատասխանումդ շարադրված մտադրություններն անկեղծ են, ուրեմն պետք է առջեւս դնեիր աշխատանքների մի ծավալ, որը կենթադրեր « գործող կառույցը իրական ժամանակում» «երկար, բայց ճիշտ ճանապարհ»-ով, «ինստիտուցիոնալ մեղքը մի մարդու վրա» չբարդելով՝ «քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհ»-ին փրկելը։

Այո, այո, ճիշտ այսպիսի անհեթեթ puzzle կստացվեր job discription–ս, եթե այն գրվեր երբևէ, բայց չէր գրվում, քանի որ ինքդ էլ հասկանում էիր ու հասկանում ես, որ էդ ինստիտուցիոնալ-մինստիտուցիոնալը աննկարագրելի մեեե՜ծ չափերի բլեֆ է։

Էդ ինստիտուցիոնալով ինչ ասես կարելի է անել։ Քննչական ծառայությունում գործ փակել ու քամահրել լրագրողների հարցումները, Պետրոսին թոշակի ուղարկել լուրերի տաղավարից (չմոռանալ աստղը տեղադրել ռադիոյի դիմաց), Մարգարիտա Գրիգորյանին շնորհել Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, «Հրանուշ Հակոբյան» շքանշան տալ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակին, հացադուլն ընդունել որպես սցենարական հայտ և այլն և այլն։

Արա ջան, եթե հավատայի քո ասածին, պետք է անմիջապես թողնեի ծխելը, լավ հետեւեի առողջությանս, ամեն սթից բանից չներվայնանայի, որովհետև քո ու Մարգարիտա Գրիգորյանի ձեռնամուխ արած փոփոխությունների արդյունքը տեսնելու համար մի 100-120 տարի է հարկավոր։ Մինչ Աստված երկար կյանք կտա բոլորիս, ես ստեղծում եմ իմ սեփական job discription-ը, որի կետերի իրագործմամբ, հավատա, մեր հանրությունը հասնելու է լուրջ փոփոխության»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տիգրան Պասկևիչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon