Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» առաջին անգամ կհնչի Չեխիայում

Art News 14.01.2020   21:12   789
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունվարի 23-ին և 24-ին չեխական Բռնոյի ֆիլհարմոնիայում առաջին անգամ կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։  Ֆիլհարմանիայի կայքից տեղեկանում ենք, որ համերգային ծրագիրը կոչվում է «Բախ և Մանսուրյան»։ Համերգի ընթացքում կկատարվի Բախի թիվ 32 և թիվ 68 կոնտատները, իսկ երկրորդ մասում կհնչի Մանսուրյանի «Ռեքվիեմը»։

Համերգին կմասնակցեն Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Չեխական Բարոկկո երգչախումբը, սոպրանո Անյա Պետերսենը և բարիտոն Անդրյու Ռեդմոնդը։

Տիգրան Մանսուրյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի (Հավերժական հանգիստ) մասին ասել է. «Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն և բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձևը…
Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին` իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը:

Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընհանուր ցավը, ինչպես նաև` իմ ընտանիքի պատմությունը»:

«Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թ.  նոյեմբերի 19-ին Բեռլինի Ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում Բեռլինի RIAS կամերային երգչախմբի, Մյունխենի կամերային նվագախմբի, մենակատարներ Քրիստինա Քայզերի (սոպրանո), էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն), դիրիժոր Ալեքսանդր Լիիբրայխի կատարմամբ: 



 Պիտակներ
         Տիգրան Մանսուրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon