Տիգրան Բարսեղյանն Ազգերի լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է

Սպորտ 16.11.2020   14:41   37

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Ազգերի լիգայի այս խաղարկության ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Տիգրան Բարսեղյանը Վրաստանի դեմ խաղում դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի այս խաղարկությունում կատարած գոլային փոխանցումների քանակը հասցրեց 4-ի, որը լավագույն արդյունքն է մրցաշարի բոլոր լիգաների մասնակից հավաքականների ֆուտբոլիստների շրջանում:

ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց: Հայաստանի ընտրանու կազմում առաջինն աչքի ընկավ Գևորգ Ղազարյանը, և հաղթական գնդակը խփեց Սարգիս Ադամյանը:

Ազգերի լիգայում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:

Ազգերի լիգայի որակավորման վերջին տուրը կարող է որոշիչ լինել Հայաստանի ընտրանու համար: 6-րդ տուրում Հայաստանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում` Նիկոսիայում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: 


 Պիտակներ
         Տիգրան Բարսեղյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb