Տիգրան Ավինյանը ՔՊ ցուցակում չի լինի

Քաղաքական 25.05.2021   11:09   50

Թեև նախընտրական ցուցակներում ամեն րոպե փոփոխություններ ու շտկումներ են արվում վերջնական հրապարակումից և դրանք ԿԸՀ  փոխանցելուց առաջ, սակայն որոշակի պատկեր արդեն, այնուամենայնիվ, կա: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում այս անգամ չեն լինելու գործող իշխանության մի շարք առանցքային դեմքեր:

Armtimes.com-ի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա ընտրություններում ՔՊ ցուցակում չի լինի, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Թե որն է պատճառը, պարզել չի հաղորդվել։

Ցուցակում չի լինելու նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ինչ վերաբերում է ցուցակում ընդգրկվողներին, ապա համակարգելով այդ մասով առկա տեղեկությունները՝ կարելի է ասել, որ իշխող ուժի առաջին մեկուկես տասնյակը որոշակի տեղափոխություններով կունենա մոտավորապես այս տեսքը.

Նիկոլ Փաշինյան
Արարատ Միրզոյան
Լիլիթ Մակունց
Սուրեն Պապիկյան
Խաչատուր Սուքիասյան
Լենա Նազարյան
Ալեն Սիմոնյան
Արայիկ Հարությունյան
Արփի Դավոյան
Արսեն Թորոսյան
Ռուբեն Ռուբինյան
Մարիա Կարապետյան
Ռոմանոս Պետրոսյան
Գուրգեն Արսենյան
Անահիտ Ավանեսյան

«Իմ քայլը» դաշինքի գործող պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կայքի հետ զրույցում ասաց, որ ցուցակը կհրապարակվի մայիսի 26-ին։


 Պիտակներ
         ՔՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb