Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ

Իրադարձային 27.01.2021   16:47   64

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ՀՀ Սյունիքի մարզ գործուղելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2021 թվականի հունվարի 29-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Տիգրան Ավինյանի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է փաստաթղթում:


 Պիտակներ
         Տիգրան Ավինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb