Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Իրադարձային 11.10.2019   12:11   85
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Բանկի հետ գործընկերության վերաբերյալ, քննարկելու ընթացիկ ծրագրերը ու համագործակցության հետագա ուղղությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է կառավարությանը վերջերս եվրապարտատոմսերի հաջող թողարկման, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են թվայնացման, զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման, էներգետիկ ռազմավարության և էներգաարդյունավետության ոլորտներին վերաբերող հարցեր և նախանշել այս ուղղություններով հետագա քայլերը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տիգրան Ավինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon