Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Իրադարձային 28.11.2019   10:18   379
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյանհարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան ԱնդրեաՎիկտորինը:

Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը խոսել է բարեփոխումների առավել կարևոր ուղղություններիև առկա հնարավորությունների ու մարտահրավերների մասին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ներդրումների խթանմանը։

Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ-ին Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով»։

Կողմերը քննարկել են կրթության, արդարադատության, էներգետիկ արդյունավետության, թվայնացման, հանրային կառավարման բարեփոխումների ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:



 Պիտակներ
         Տիգրան Ավինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon