Տիգրան Ավինյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Իրադարձային 30.07.2019   11:06   65
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հուլիսի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký):

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չեխիան Հայաստանի վստահելի գործընկերներից է։ Փոխվարչապետը հավելել է, որ հաստատված բարձր մակարդակի քաղաքական կապերը ամուր հիմք են ստեղծում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բեդրիխ Կոպեցկին հավաստիացրել է, որ ջանք չի խնայի հայ-չեխական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Կողմերը համակարծիք էին, որ առեւտրատնտեսական ոլորտում առկա է չօգտագործված զգալի ներուժ եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ակտիվացման համար։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-Հայաստան հարաբերություններին եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով այն հսկայական դրական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում՝ ԵՄ հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր իմաստ է ստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հարցը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         եմ, Տիգրան Ավինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon