Տիգրան Ավինյանն իմ քաղաքական համախոհն է․ Փաշինյան

Քաղաքական 30.04.2021   12:43   57

Տիգրան Ավինյանն իմ տեղակալն է եւ քաղաքական համախոհը։ Ես կարծում եմ, որ մենք միասին կգնանք ընտրությունների եւ տարաձայնություններ չեն լինի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հնարավորություններ կան Տիգրան Ավինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու համար։

Փաշինյանը չի մեկնաբանել, թե ինչ հնարավորություններ ունի վերընտրվել վարչապետի պաշտոնում։ «Կարեւորը, որ ընտրությունները լինեն ազատ եւ Հայաստանի քաղաքացիները օրինականության եւ ազատ կամարջահայտման միջոցով ընտրեն նոր պառլամենտ»,- շեշտել է Փաշինյանը։
 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb