«Տիգր» զրահամեքենաները ԱԹՍ–ների դեմ պայքարի միջոցներով են զինվելու

Աշխարհ 17.02.2021   14:01   45

Razm.info-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի բանակային հատուկ նշանակության զորքերի «Տիգր–Մ» զրահամեքենաները կսարքավորվեն նոր «Արբալետ–ԴՄ» մարտական մոդուլներով, որոնք հնարավարություն կտան պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ։

Նշվում է, որ մոդուլը կարող է ավտոմատ ռեժիմում հետևել և խոցել ԱԹՍ–ներ։ Ըստ «Իզվեստիայի»՝ ծրագրային ապահովմամբ ուղեկցվող խոշոր տրամաչափի՝ 12.7 մմ գնդացիրը ոչ մեծ անօդաչու սարքերից պաշտպանվելու միջոց է։ Այն կարող է օգտագործվել նաև այլ թիրախների դեմ։ Կրակել հնարավոր է նաև շարժման ընթացքում։

Ռուսաստանի ՊՆ–ում պարբերականի աղբյուրները փոխանցել են, որ զրահամեքենաները երկրի հարավում հատուկ նշանակության զորքերում փորձարկումներ են անցել, և որոշվել է հատուկ նշանակության և հետախուզության ստորաբաժանումները զինել այս մոդուլներով։ Այն անօդաչուների դեմ փորձարկվել է մինչև 1.5 կմ հեռավորության վրա։

Այս տեսքով «Տիգր»–երը նախատեսված են երթերի ժամանակ շարասյան պահպանության, զորքերի բացազատման տարածքների պաշտպանության և հետախուզության իրականացման համար։ Հնարավորություն կա նաև աերոզոլային, ծղաքողարկման միջոցների տեղադրման։ Մոդուլը կառավարվում է խցիկից և չի խանգարում անձնակազմ տեղափոխելուն։

Բացի մոդուլից, կատարելագործվել է նաև շարժիչը։ «Արբալետով» առաջին օրինակները բանակում հայտնվել են 2017-ից։

Նշենք, որ «Տիգր» զրահամեքենան շահագործվում է նաև ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներում։ Դրանց մի մասի ձեռքբերումը նախատեսված էր 2017-ի փետրվարին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 միլիոն դոլարի պայմանագրով։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb