Տիեզերական ինդուստրիան անհրաժեշտ է արմատապես վերափոխել

Science News 26.02.2019   23:15   449

Մարդկությունը բնակավայրեր կկառուցի Երկրի սահմաններից դուրս և հանճարեղ գիտնականների ու երաժիշտների նոր սերունդ կաճեցնի։ Սակայն դրա համար տիեզերական ինդուստրիան անհրաժեշտ է արմատապես վերափոխել՝ կարծում է Amazon-ի ղեկավար և Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նա սպասում է նորարար առաջամարտիկի, սակայն Իլոն Մասկն այդ դերին չի համապատասխանում՝ հայտնում է HighTech-ը։

Բեզոսը այսօրվա տիեզերական ոլորտը համեմատում է 2000-ական թվականների ՏՏ ոլորտի հետ։ Շուկայում այն ժամանակ հայտնվել էին նոր նորարարական ապրանքներ, իսկ դրանց մշակումն իրականացնում էին իրենց ավտոտնակներում կամ հանրակացարանների համեստ սենյակներում նստած էնտուզիաստները։ Հենց այն ժամանակ Մարկ Ցուկերբերգը ստեղծեց Facebook-ը, իսկ դրանից մեկ տարի առաջ Բեզոսը ստեղծել էր Amazon-ը։

Այն փուլում նախագծեր իրականացնելը հեշտ էր, քանի որ անհրաժեշտ ենթակառուցվածքն արդեն կար։ Հասանելիություն ինտերնետին, լոգիստիկա, վճարովի համակարգեր՝ այս ամենը ընկերություններին հնարավորություն էր տալիս արագ ամրապնդել դիրքերը շուկայում։

Տիեզերական ինդուստրիայում իրավիճակն այլ է։ Հրթիռը ավտոտնակում չես նախագծի՝ օգտագործելով համեստ խնայողություններդ։ Շուկա դուրս գալու համար հարյուր միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ։

Բեզոսն ինքը մտադիր է ամեն տարի իրեն պատկանող Amazon-ի 1 միլիարդ դոլարի բաժնետոմս վաճառել՝ Blue Origin-ի աշխատանքները ֆինանսավորելու համար։

Միլիարդատերը հուսով է, որ իր աերոտիեզերական ընկերությունը ենթակառուցվածք կստեղծի և ճանապարհ կբացի այլ նախաձեռնողների՝ նոր ցուկերբերգների համար։



 Պիտակներ
         տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon