Տիբեթում կորոնավիրուսով վարակված միակ մարդն առողջացել է

Աշխարհ 13.02.2020   12:30   807

Տիբեթի ինքնավար շրջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված միակ անձն առողջացել է և այսօր` փետրվարի 12-ին, դուրս է գրվել հիվանդանոցից:

Այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը:

Չժան ազգանունով տղամարդն ինտենսիվ բուժում է ստացել Տիբեթի ինքնավար շրջանի ազգային հիվանդանոցում, որը նա լքել է տեղի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով` 10:00-ին):

Այսպիսով` Տիբեթը կրկին դարձել է Չինաստանի միակ շրջանը, որտեղ կորոնավիրուս չկա:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon