The Guardian-ը հայտնել է «Իսլամական պետության» նոր առաջնորդի անունը

Աշխարհ 21.01.2020   10:50   132

«Իսլամական պետության» նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մավլի ալ Սալբին: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հետախուզական ծառայություններում հրատարակության աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Սալբին ահաբեկիչների պարագլուխն է դարձել անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայում ԻՊ-ի նախորդ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից մի քանի ժամ անց:

Ամիր ալ Սալբին համարվում է ԻՊ-ի հիմնադիրներից մեկն ու նրա գաղափարախոսը: Ալ Բաղդադիի օրոք նա ղեկավարում էր եզդիների ցեղասպանությունը, ինչպես նաեւ պատասխանատու էր ամբողջ աշխարհում զինյալների գործողությունների համար:

Նոր պարագլուխը քիչ թվով ոչ արաբներից մեկն է խմբավորման ղեկավարության մեջ: Ազգությամբ նա թուրքմեն է:



 Պիտակներ
         «Իսլամական պետություն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon