The Guardian. Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլար կտրամադրի

Աշխարհ 15.09.2020   10:43   36

Բրիտանական The Guardian պարբերականն, անդրադառնալով նախօրեին Սոչիում Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, հարցականի տակ է դնում, թե արդյոք Լուկաշենկոն կկարողանա հաղթահարել իր դեմ սկսված չդադարող շարժումը:

Պարբերականն ընդգծել է, թե ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսին 1,5 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի, որը Լուկաշենկոյին կարճաժամկետ հեռանկարում հնարավորություն կտա խուսափել տնտեսական ճգնաժամից:

Վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինը համակրանք չի տածում Լուկաշենկոյի նկատմամբ, չի վստահում նրան, սակայն միևնույն ժամանակ չի ցանկանում, որ փողոցային բողոքի ակցիաները մարտահրավեր նետեն Ռուսաստանին այդքան մոտ երկրի իշխանություններին:



 Պիտակներ
         Ռուսաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb