The Guardian-ի անդրադարձը ԼՂ հակամարտությանը

Իրադարձային 14.10.2020   22:00   62

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում վերսկսված պատերազմից հետո օդային տագնապների ու դրանց հետևող հրետակոծությունների արանքում տարեցները բարձրանում են իրենց տներ, որպեսզի բավականաչափ պարեն վերցնեն և կրկին վերադառնան թաքստոցներ, գրում է The Guardian-ը՝ անդրադառնալով Արցախում պատերազմի օրերին խաղաղ բնակիչների կյանքին։

Ինչպես ընդգծում է պարբերականը, պատերազմի սկզբից ի վեր տեղահանվել է շուրջ 70 000 արցախցի, քանի որ «ադրբեջանական հրթռներն ու անօդաչու սարքերը, թերևս, ավելի հաճախ խոցում են քաղաքացիական բնակավայրերը, քան ռազմական օբյեկտները»։

«Երբ հնչում է օդային տագնապի ազդանշանը, որը նախազգուշացնում է, որ ադրբեջանական ինքնաթիռը հատել է Հայաստանի կողմից վերահսկվող օդային տարածքը, բնակիչներն ունեն մոտ երեք րոպե ապաստան գտնելու համար»,-գրում է պարբերականը։

The Guardian-ը նաև գրում է, որ Հայաստանի ընդարձակ սփյուռքը մոբիլիզացվել է, որպեսզի օգնի իր փոքր երկրին Ադրբեջանի դեմ պայքարում: Աղբյուրն ընդգծում է, որ հայկական Զինված ուժերին միանալու համար Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Լիբանանից ժամանել են մի շարք հայ կամավորներ։

 



 Պիտակներ
         ԼՂ հակամարտության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb