«The Economist». Հայաստանը 2019թ. ժողովրդավարության ինդեքսում զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը

Աշխարհ 25.01.2020   09:15   517

Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը հրապարակել է 2019-ի ժողովրդավարության ինդեքսը:

«Ժողովրդավարության ինդեքս 2019» զեկույցը քննության է առել ժողովրդավարության վիճակը 167 երկրում` ըստ չորս կատեգորիաների՝ լիարժեք ժողովրդավարություն (8-10 միավոր ստացած երկրներ), ոչ լիարժեք ժողովրդավարություն (6-8 միավոր ստացած երկրներ), խառը ռեժիմ (4-6) ու ավտորիտար ռեժիմ (0-2):

Հաշվի են առնվել ընտրական գործընթացն ու բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքական մասնակցությունը, քաղաքական կուլտուրան և քաղաքացիական ազատությունները:

Այս ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ, Վրաստանը` 89-րդ և Ադրբեջանը`146-րդ հորիզոնականը:

Թուրքիան խնդրո առարկա բնագավառում գրավել է 110-րդ տեղը՝ ինդեքսում պահպանելով նախորդ տարվա իր հորիզոնականը:

«Խառը ժողովրդավարություն» ոլորտում Թուրքիան հետընթաց է արձանագրել. նախկին 4.37 միավորից, այս անգամ ստանալով 4.09 միավոր:

10 միավորից ամենաբարձր միավորը ստացել է Նորվեգիան` 9.87, իսկ ամենացածրը` Հյուսիսային Կորեան(1.08):



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon