Տեխնոլոգիական համաշխարհային համաժողովն ու ցուցահանդեսը կանցկացվեն զուգահեռ

Հրատապ 02.10.2019   14:48   461
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այս տարի հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT 2019), որին զուգահեռ նույն ժամանակահատվածում կանցկացվի  նաև «ԴիջիԹեք» 15-րդ հոբելիանական տեխնոլոգիական ցուցահանդեսը։

Համաժողովը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ ցուցհանդեսը՝«Երևան Էքսպո» (Մերգելյան) կենտրոնում։ 

Անցկացվելիք միջոցառումների մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

««Դիջիթեք»-ը մեր ամենակարևոր միջոցառումներից է։ Այնտեղ մենք կարողանում ենք ի ցույց ամբողջ աշխարհի՝ միջազգային բարձր մակարդակով ներկայացնել հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունները»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Միջազգային հանրությունը, նախարարի խոսքով, այս տարի կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելուն զուգահեռ հնարավորություն կունենա ծանոթանալ Մերգելյան կենտրոնում  ընթացող «Դիջիթեք» ցուցահանդեսում ներկայացվող հայկական տեսխնոլոգիական ընկերությունների ունեցած արտադրանքին։ 

Խոսելով ՏՏ համաժողովի շրջանակներում անցկացվելիք նախարարների կլոր սեղանի մասին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ասաց, որ արդեն իսկ 23 երկրներից նախարարների գլխավորությամբ հաստատված պատվիրակություններ են գալու Հայաստան, և վերջիններս նույնպես հնարավորութուն կունենան այցելելու Մերգելյան կենտրոն։

Կարեն Վարդանյանը նշեց, որ սկզբում որոշում է կայացվել թե՛ Տեխնոլոգիական ցուցահանդեսը, թե՛ ՏՏ համաժողովն անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն համաժողովի հագեցած օրակարգը թույլ չէր տվել, ուստի «Դիջիթեք»-ը կանցկացվի Մերգելյանում։ Միության գործադիր տնօրենն ասաց, որ սա վերջին ցուցահանդեսն է լինելու կենտրոնում, քանի որ տարածքը, պայմանավորված մասնակիցների շատ թվով, այլևս չի բավականացնում։

Եռօրյա համաժողովի մասնակիցները, Վարդանյանի խոսքով, ովքեր ելույթներ չեն ունենա, ավտոբուսներով ցուցահանդեսի վայր տեղափոխվելու հնարավորություն կունենան։ Վարդանյանը հավելեց նաև, որ Իրանը և Մալայզիան այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն մեծ տաղավարով, իսկ համաժողովին միջազգային մեծ մասնակցություն է ապահովված լինելու։ 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը նշեց, որ համաժողովի օրերին նախատեսվում է Եթովպիայի հետ հուշագրի ստորագրում՝ այնտեղ «Արմաթ» ինժիներական լաբորատորիաներ ներդնելու համար։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         WCIT 2019


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon