Տեխասում «Հաննա» մրրիկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Աշխարհ 27.07.2020   10:28   197

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրած հրամանագրով Տեխաս նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել մասին՝ կապված «Հաննա» մրրիկի հետ։

Տեղի իշխանություններին կարգադրվել է դաշնային օգնություն տրամադրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ փոթորիկներին հետևող ազգային կենտրոնը հայտնել է ուրբաթ գիշերը արեւադարձահին «Հաննա» փոթորկի կազմավորման մասին: Շաբաթ այն ուժգնացել է մինչեւ մրրիկ: 

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն ավելի վաղ հայտարարել էր նահանգի 254 շրջաններից առավելապես առափնյա 32-ում արտակարգ դրություն մտցնելու մասին: 

Մրրիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար շարունակվում է կես տարի՝ հունիսի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջը: 



 Պիտակներ
         մրրիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb