Tesla-ում աշխատում են գաղտնի նախագծի վրա
Tesla-ի ինժեներներն աշխատում են պայմանականորեն Palladium կոչվող գաղտնի նախագծի վրա, որի շրջանակներում մշակում են թարմացումներ ավելի վաղ ստեղծված մոդելների՝ Model S-ի եւ Model X-ի համար։
Ըստ Electrek պարբերականի, խոսքը Կալիֆոռնիայում և Նևադայում տեղակայված ձեռնարկություններում լրացուցիչ արտադրական հոսքագծերի ստեղծման մասին է։
Հայտնի է դարձել նաեւ, որ շարունակվում են աշխատանքները եռաշարժիչ ուժային Plaid անվանմամբ սարքավորման վրա, որի մասին Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հիշատակել էր Twitter-ում։
Բացի այդ, նորացված մոդելները կստանան ավելի ծավալուն եւ երկարակյաց մարտկոցներ։ Այս ոլորտի վերջին մշակումները Մասկը խոստացել է ներկայացնել սեպտեմբերի 22-ին։ Ժամկետն արդեն մի քանի անգամ փոխվել է կորոնավիրուսի պատճառով, քանի որ Tesla-ի ղեկավարը հրաժարվում է հեռավար տարբերակից։
Նմանատիպ նյութեր