Tesla-ն ներկայացրել է Cybertruck փիքափը

Auto News 22.11.2019   22:40   755
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ մասնագիտացած ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է իր նոր Cybertruck փիքափը՝ 1,5 տոննա բեռնատարողությամբ և 40 հազար դոլար արժեքով: Միջոցառման հեռարձակումը ներկայացվել է արտադրողի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն նման չէ ուրիշ ոչ մի մեքենայի»,- հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը՝ ներկայացնելով ֆուտուրիստական դիզայնով անկյունաձև մեքենան:

Նրա խոսքով՝ նոր փիքափը գործառնական առանձնահատկություններով նման կլինի հանրահայտ բենզինային մոդել Ford F-150-ին: Մասկը հստակեցնում է, որ իր Cybertrack-ը նման է «ապագայից հետեւակի զրահապատ մեքենայի», եւ ընդհանրապես՝ դիզայնը կատարված է ըստ «Շեղբի վրայով վազողը» գիտաֆանտաստիկ ֆիլմի նմուշի, որի գործողությունները տեղի են ունենում 2019 թվականի նոյեմբերին:

Похожее изображение



 Պիտակներ
         tesla


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon