Տեսել ես՝ լռի…
Մահվանից հետո Աստված անձամբ է դիմավորում Էյնշտեյնին: Դիմելով նրան, Աստված հարցնում է.
- Երկրային ծառայությունների դիմաց ի՞նչ գաղտնիք ես ուզում որ բացեմ:
- Կյանքի բանաձևն եմ աչքովս ուզում տեսնել, - ասում է Էյնշտեյնը:
- Ահա այն ինչ դու ցանկանում ես,- ասում է Աստված: Եվ անմիջապես մի գրատախտակ է հայտնվում, որի վրա` թվեր, թվեր, գործողություններ, թվեր ու էլի թվեր են պատկերված լինում...
Էյնշտեյնը մոտենում է գրատախտակին ու սկսում ագահորեն ուսումնասիրել: Ու հանկարծ, գյուտ արածի պես ու ասես փոքր-ինչ ընկճված, նա շրջվում է դեպի Արարիչն ու ասում.
- Բայց էստեղ սխալ կա...
- Է, գիտեմ, - ասում է Աստված...
Պիտակներ
Նմանատիպ նյութեր