Տեսել ես՝ լռի…

Մտորման համար 04.02.2020   11:45   540

Մահվանից հետո Աստված անձամբ է դիմավորում  Էյնշտեյնին: Դիմելով նրան, Աստված հարցնում է.

- Երկրային ծառայությունների դիմաց ի՞նչ գաղտնիք ես ուզում որ բացեմ:

- Կյանքի բանաձևն եմ աչքովս ուզում տեսնել, - ասում է Էյնշտեյնը:

- Ահա այն ինչ դու ցանկանում ես,- ասում է Աստված: Եվ անմիջապես մի գրատախտակ է հայտնվում, որի վրա` թվեր, թվեր, գործողություններ, թվեր ու էլի թվեր են պատկերված լինում...

Էյնշտեյնը մոտենում է գրատախտակին ու սկսում ագահորեն  ուսումնասիրել: Ու հանկարծ, գյուտ արածի պես ու ասես փոքր-ինչ ընկճված, նա  շրջվում է դեպի Արարիչն ու ասում.

- Բայց էստեղ սխալ կա...

- Է, գիտեմ, - ասում է Աստված...



 Պիտակներ
         ԱՆԵԿԴՈՏՆԵՐ, Էյնշտեյն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon