«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտ

Հոգեբանական 11.07.2020   21:00   1471

Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ մարդիկ այս կամ այն բանը սիրում են ավելի շատ, քան մյուս բաները։

Գիտնականները ի հայտ են բերել հստակ մեխանիզմ, որը կոչվում է, այպես ասած, «տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտ։

Սրա էությունը կայանում է նրանում, որ այն բաները, որոնք մենք առօրյայում ավելի շատ ենք տեսնում, մեզ ավելի է դուր գալիս։ Օրինակ՝ այբուբենի ո՞ր տառն է մեզ ավելի շատ դուր գալիս։

Տարբեր ազգությունների մարդիկ նախընտրում են այն տառերը, որոնք կան իրենց անուններում և հաճախ հանդիպում են մայրենի լեզվում։

Ֆրանսիացի ուսանողների սիրելի տառը «W»-ն է՝ ֆրանսերենում ամենաշատ տարածված տառը։ «Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտը հակասում է այն մտքին, որ հաճախ կրկնվող բաները մեզ ձանձրացնում են (օրինակ՝ շատ լսվող երաժշտությունը կամ նույն ուտելիքը)։

Եթե երևույթը կրկնվում է չափավոր հաճախականությամբ, այն, որպես կանոն, սկսում է ավելի շատ դուր գալ։ Այս էֆեկտը ազդում է նաև նրա վրա, թե ինչպես ենք մենք գնահատում ուրիշներին․ մեզ դուր են գալիս ծանոթ մարդիկ։ Նույնիսկ ինքներս մեզ սիրում ենք ավելի շատ այն իրավիճակում, որում սովոր ենք մեզ հաճախակի տեսնել։ Թեոդոր Միտան, Մարշալ Դերմերը և Ջեֆրի Նայթը կատարեցին հետաքրքիր գիտափորձ։

Նրանք լուսանկարեցին Միլուոկի քաղաքի համալսարանի ուսանողներին։ Այնուհետև ուսանողներին ցուցադրեցին 2 նկար՝ բնական պայմաններում արված դիմանկար և նույն լուսանկարը՝ նկարված հայելու արտացոլանքից։

Երբ նրանք փորձարկվողներին հարցրեցին, թե որ լուսանկարն են հավանում, մեծամասնությունն ընտրեց հայելու միջոցով արված լուսանկարը, այսինքն՝ իրենց դեմքի այն պատկերը, որը սովոր են տեսնել հայելու մեջ։ Իսկ երբ նրանց մտերիմներին ցուցադրեցին այդ լուսանկարները, նրանք ընտրեցին բնականները, քանի որ սովոր են իրենց ընկերներին տեսնել այդպես։

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb