Թերհամալրված դպրոցների ֆինանսավորման ձևը կփոխվի

Իրադարձային 31.10.2019   12:00   302

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ որոշման նախագծով առաջարկում են փոխել դպրոցների ֆինանսավորման կարգը, որն ընդունվել է դեռ 2001 թվականին։ Գործող կարգով, ֆինանսավորումը տրվում է՝ ըստ աշակերտների թվի։
Հարությունյանի ձևակերպմամբ, դա արվել է դպրոցների միջև մրցակցություն հրահրելու համար, սակայն արդյունավետ չի եղել գյուղական համայնքներում, որտեղ միայն մեկ դպրոց կա։ Հենց այդ դպրոցների թերհամալրվածության պատճառով էլ այդ դպրոցների հասանելիք գումարն անընդհատ ավելացվել է զարտուղիներով։
Նախարարն առաջարկեց, որ թերհամալրված դպրոցների համար նոր կարգ սահմանվի, որի համաձայն՝ ուսուցիչները մեկ դրույքի համար կստանան ֆիքսված գումար, և նրանց աշխատավարձը կախված չի լինի դպրոցի ֆինանսավորումից։


 Պիտակներ
         դպրոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb