Թերեզա Մեյը հեռանում է

Աշխարհ 24.05.2019   13:40   110
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կթողնի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Մեյը ստիպված է եղել նման հայտարարությամբ հանդես գալ կուսակիցների, այդ թվում՝ նախարարների կաբինետի անդամների դրդմամբ, ովքեր դժգոհ են եղել Բրեքզիտի հարցով ԵՄ հետ համաձայնագրի թարմացմամբ: Այն ներկայացրել է Մեյը:

Սա նշանակում է, որ Մեյը նաև պետք է լքի վարչապետի պաշտոնը, սակայն հունիսի 7-ից կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալը Մեյին թույլ կտա վարչապետի պաշտոնում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով հունիսի սկզբին պետական այցով ժամանելու է Մեծ Բրիտանիա:

Մեծ Բրիտանիայի նոր ղեկավարի ընտրության գործընթացը կմեկնարկի հունիսի 7-ին, այդ պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուն Բորիս Ջոնսոնն է՝ ԱԳ նախկին նախարարը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon