Տենդը երեխաների մոտ. ի՞նչ անել և ի՞նչ չանել

Առողջական 20.04.2021   20:30   2021

Տենդն օրգանիզմի նորմալ պատասխանն է տարբեր հիվանդությունների ժամանակ, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ:

Տենդը հաճախ է հանդիպում երեխաների մոտ, օրինակ՝ վերին շնչուղիների վարակների ժամանակ: Որոշ պատվաստումներ եւ ատամների ծկթումը նույնպես կարող են կարճատեւ տենդ առաջացնել:

Տենդն օգնում է իմուն համակարգին պայքարել հիվանդության դեմ, ուստի խորհուրդ չի տրվում շտապել իջեցնել երեխայի ջերմությունը:

Ընդհանրապես, բարձ ջերմությունը բուժման անհրաժեշտության ցուցանիշ չէ: Այստեղ կարեւոր է հաշվի առնել երեխայի ինքնազգացողությունը: 

Երեխայի ջերմությունը պետք է իջեցնել, երբ նա իրեն վատ է զգում՝ թույլ է, գունատ, անհանգիստ:

Այդ դեպքում կարելի է կատարել ջերմիջեցում՝ իբուպրոֆենի կամ պարացետամոլի օշարակով կամ մոմիկներով: 

  • Հիշեք, որ պարացետամոլի եւ իբուպրոֆենի չափաբաժինը հաշվարկվում է ոչ թե ըստ երեխայի տարիքի, այլ քաշի:
  • Իբուպրոֆեն խորհուրդ չի տրվում մինչեւ 3 ամսականը, իսկ ասպիրին՝ մինչեւ 16 տարեկանը (վերջինը կարող է հանգեցնել լյարդի ախտահարման):
  • Չի՛ կարելի ջերմիջեցում անել քացախաջրով կամ օղիով:

Կարեւոր է ուշադրություն դարձնել, թե տենդն ինչ ախտանիշերով է ուղեկցվում, մասնավորապես՝

  • պահպանվող գլխացավ
  • փսխումներ
  • շնչառության դժվարություն
  • ցավ
  • ջերմային ցնցումներ
  • ցան

Մինչեւ երեք ամսական երեխայի մոտ 38,0°C-ից բարձր ջերմության դեպքում պետք է դիմել մանկաբույժի, ավելի մեծ երեխաների դեպքում բժիշկի դիմելու անհրաժեշտությունն առաջանում է, եթե տենդը շարունակվում է երեք օր եւ ավելի, եթե ախտանիշները չեն նահանջում, եւ եթե երեխայի ինքնազգացողությունը չի լավանում (թույլ է, քնկոտ, հրաժարվում է հեղուկ խմել):

Աղբյուրը՝ Doctors.am


 Պիտակներ
         Տենդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb