Telegram-ի սեփականատերը կոչ է արել iOS-ից անցնել Android համակարգի կիրառմանը
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Telegram հավելվածի սեփականատեր Պավել Դուրնովն իր բլոգում նշել է iOS-ից Android-ին անցնելու նպատակահարմարության մասին:
Ըստ Դուրնովի՝ Apple ընկերությունը խոչընդոտում է տեղեկատվության ազատ փոխանակմանը:
Սա հաջորդել է Apple-ի և Google-ի կողմից` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների շրջանում տարածված Parler հավելվածի արգելափակմանը:
«Apple-ը և Google-ը ազատության հարցում շատ ավելի մեծ խնդիր են առաջացնում, քան Twitter- ը: Իսկ երկուսից ամենավտանգավորն Apple-ն է, քանի որ այն կարող է լիովին սահմանափակել ձեր մուտքը ծրագրեր», - գրել է նա:
Դուրնովը նշել է, որ անցումը Android համակարգի կարող է ձեռնարկել յուրաքանչյուր օգտատեր`տեղեկատվության ազատությունը պահպանելու նպատակով:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր