Telegram-ի օգտատերերը գրոհի են ենթարկվել

Network News 10.01.2020   21:04   449
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հյուսիսային Կորեայի Lazarus հաքերային խմբի  անդամները մշակել են  նոր կրիպտովալյուտա գողության մարտավարությունը ՝ տարածելով այն Telegram-ի միջոցով: Այս մասին հաղորդել են Կասպերսկու կիբերանվտանգության  մասնագետները, հայտնում է Lenta.ru- ն:

Մասնագետների կարծիքով ՝ Lazarus-ը կրկին օգտագործում է փոխանակման համար կեղծ ընկերությունները, որոնք ենթադրաբար ներգրավված են ծպտյալ գործարքների մեջ, օգտատերերին խաբելու համար: Հաքերները ստեղծում են կեղծ կայքեր, որոնք գովազդում են այդ ֆիրմաների ծառայությունները: Սակայն այս անգամ հարձակումն իրականացվել է Telegram-ի միջոցով:

Ցանցահենները տարածել են հղումները ՝ իրենց իսկ ստեղծած կեղծ կայքերով: Դրանց  օգնությամբ ներբեռնում են վտանգավոր հավելվածը  Windows-ի վրա: Այս ծրագիրը շատ դեպքերում թույլ է տալիս հաքերներին կառավարել  սարքը:

Հանցագործներն օգտագործում են կատարելագործված ծրագիր, որը գործնականում ոչ մի հետք չի թողնում կոշտ սկավառակի վրա: Հաքերային հարձակման զոհերը եղել են Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Չինաստանի օգտատերերը:



 Պիտակներ
         Telegram


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon