Թեհրանը հերքել է այն պնդումները, թե Ռուսաստանը Իրանի միջոցով զենք է ուղարկում Հայաստան

Աշխարհ 07.09.2020   22:50   47

Բաքվում Իրանի դեսպանատունը հայտարարության մեջ ասված է, որ նման մեղադրանքների նպատակն Իրանի տարածաշրջանային հարաբերություններին վնասելն է:
Վերջերս ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտարարել էին, թե Տավուշի մարզում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին սահմանային վեճի ժամանակ, Ռուսաստանն Իրանի միջոցով զենք է ուղարկել Հայաստան:
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն ընդգծել էր, որ բեռը Հայաստան է ուղարկվել օդային ճանապարհով և  պարունակել է ոչ թե զենք և ռազմական տեխնիկա, այլ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմակայանում նոր կառուցապատման համար անհրաժեշտ շինանյութեր:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb