Թեհրանում կորոնավիրուսային իրավիճակը սրվել է
Առողջապահության ոլորտի մասնագետների հորդորներն անտեսելու հետևանքով, այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի, որը հնարավոր էր կանխել: Այս մասին հայտնել է Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի Թեհրանի գրասենյակի ղեկավար Ալիռեզա Զալին։
Ըստ նրա՝ Թեհրանի հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների թիվն աննախադեպ կերպով աճել է:
«Այս ճգնաժամը հաղթահարելու նպատակով, մենք առաջարկում ենք Թեհրանում 10 օր տևողությամբ ոչ աշխատանքային օրեր հայտարարել: Այդ մասին տեղեկացրել ենք առաջին փոխնախագահին, ներքին գործերի նախարարին և առողջապահության նախարարին», ասել է Զալին:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր